Հարավային Կորեայի հարավ-արեւելյան Չխանվոն քաղաքի նավաշինարանում պայթյուն է որոտացել, զոհվել է չորս մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ բկայակոչելով «Ռենհապ» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել STX Offshore & Shipbuilding ընկերության դոկում՝ կառուցվող նավթային տանկերի վրա։
Պայթյունի պատճառները պարզվում են։
Կառուցվող տանկերը պետք է հանձնվեր Հունաստանից պատվիրատուին, այս տարվա հոկտեմբերին։