News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը օգոստոսի 20-ին ներկայացրել է նոր ծրագիր՝ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում ահաբեկչական հարձակումներից պաշտպանվելու համար, հայտնում է SBS Australia-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վարչապետը հանձնարարել էր մշակել այդ ծրագիրը դեռ 2016-ին, Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Փաստաթղթի մշակումով զբաղվել է Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հակաահաբեկչական կոմիտեն։ Ծրագիրը , որը կոչվում է «Մարդաշատ վայրերն ահաբեկչությունից պաշտպանելու ավստրալական ռազմավարություն», կենտրոնացած է ոստիկանության, տեղի խորհուրդների, պետական իշխանությունների ու հասարակական վայրերի անվտանգության կազմակերպման չորս օպերատորների միջեւ համագործակցության վրա։ Ծրագիրը փոխանցվել է ձեռներեցներին ու տեղական իշխանություններին։

Ծրագիրն առաջարկում է մարդաշատ վայրերում տեղադրել պաշտպանական մետաղական կամ բետոնե պատնեշներ կամ այլ կառույցներ, որոնք կխանգարեն մեքենայով ահաբեկչություններին։ Կան խորհուրդներ նաեւ քիմիական հարձակման ու զինված հարձակման դեպքերի համար ։

Երկրի արդարադատության նախարար Մայքլ Կինանի խոսքով, նոր ծրագիրը կօգնի իշխանություններին ու ձեռներեցներին ապահովել ահաբեկչության դեմ «համապատասխան, հարմար» պաշտպանական միջոցառումներ։ «Ավստրալացիները կկարողանան վայելել իրենց ազատություններն ու կենսակերպը»,- ասում է Կինանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news