News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բանգլադեշի հատուկ տրիբունալը մահապատժի է դատապարտել տասը մարդու՝ երկրի վարչապետ Շեյխ Հասինայի վրա 2000-ին իրականացված մահապատժի համար, հայտնում է «Սինհուան»։

Գործակալության տվյալներով՝ եւս ինը դատապարտյալներ ստացել են ազատազրկման տարբեր ժամկետներ։ Հայտնում են, որ 2000-ին չարագործները 75 կիլոգրամանոց ռումբ են տեղադրել՝ ծրագրելով վարչապետի վրա մահափորձ հանրահավաքներից մեկի ժամանակ նրա ելույթի ժամանակ, սակայն պայթուցիկ սարքը ոստիկանությունը հայտնաբերել է մինչեւ նրա ելույթը։

Շեյխ Հասինա Վազեսը զբաղեցրել է Բանգլադեշի վարչապետի պաշտոնը 1996-2001 թթ․։ 2009-ին նա վերընտրվել է այդ պաշտոնում ու առայսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ