Նախօրեին ՄԱԿ-ի միջոցով 200 տ մարդասիրական օգնություն է հասցվել Սիրիայի Թել Ամրա քաղաք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Օրվա ընթացքում Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնը հումանիտար ակցիաներ չի իրականացրել։ ՄԱԿ-ի միջոցով միայն մեկ հումանիտար ավտոշարասյուն է հասել Հոմս նահանգի Թել Ամրա քաղաք՝ իր հետ բերելով 200 տ ընդհանուր քաշով հումանիտար բեռ՝ սննդամթերք»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի կայքւոմ հրապարակված հաղորդագրության մեջ։
Ռուս զինվորական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել 53 տեղացիների, հավելել են գերատեսչությունից։