News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի դպրոցներից մեկում փոխտնօրենի պաշտոնը ստանալու համար կեղծ դիպլոմ ներկայացրած Յուրիկ Ապերյանը տուգանվեց 50 հազար դրամով:

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Ապերյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ դատապարտել տուգանքի 50 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, որ նախաքննությամբ ապացուցվել էր, որ Ապերյանը քրեական գործով չպարզված անձից ձեռք է բերել վերջինիս կամ այլ անձի կողմից նախապես կեղծված իրականությանը չհամապատասխանող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դիպլոմ, եւ 2015թ.-ին ներկայացրել Երեւանի թիվ 125-րդ դպրոցի տնօրինությանը՝ տնտեսական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ ընդունվելու համար:

Տպել
Ամենաշատ