News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը զբոսաշրջության ոլորտում հսկայական ներուժ ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Yell Extreme Park նախագծի հեղինակ ու համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը։ Նշենք, որ օգոստոսի 19-ին  Yell Extreme Park-ը տոնում էր իր ծննդյան երկրորդ տարեդարձը (ֆոտոռեպորտաժ)։

«Դա կարող է խթան հանդիսանալ տնտեսության զարգացման համար։ Մնում է Հայաստանը գրավիչ դարձնել, որպեսզի զբոսաշրջիկը ցանկանա ավելի երկար մնալ ու նորից գալ»,- նշեց Չիբուխչյանը։

Այդ  հեռանկարները նա ներկայացրեց Ենոքավոնի հարակից համայնքների հետ աշխատանքների օրինակով։Չիբուխչյանի խոսքով՝ ավարտվել է մինչեւ 2025 թ․ Ենոքավանի զարգացման ծրագրի նախագծի մշակումը Ենոքավանի զարգացման հիմնադրամի հետ միասին։ Ծրագրի շրջանակներում ծրագրվում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 250 հազարի։ Yell Extreme Park-ը դրա համար նախադրյալներ է ստեղծում։ «Դա նշանակում է, որ մենք էլ պետք է աճենք։ Ու եթե այս տարի մտադիր ենք այցելուների թիվը 15 հազարի հասցնել, ապա հաջորդ տարի՝ մինչեւ 30 հազար պետք է հասցնենք»։ Համապատասխանաբար, պարկում աշխատատեղերի ստեղծումը ձեռնտու է գյուղացիներին։Ձգտում ենք այնպես անել, որ աշխատանքը մշտական լինի»։

Yell Extreme Park-ի բացումից առաջ Ենոքավանը եղել է ոչ հեռանկարային համայնքներից։ Հիմա դիտարկվում է Ենոքավանում էթնո գյուղի ստեղծման ծրագիրը, որտեղ կարելի է սովորել կավագործություն, գորգագործություն եւ այլն։ «Այստեղ առաջանում է այն խնդիրը, որ գյուղում դեռ չկա մեծ քանակության զբոսաշրջիկների սպասարկելու հնարավորություն։ Մեկ այլ խնդիր է այն, որ գյուղացին բիզնես սկսելու համար պետք է փող ունենա։ Հիմնականում տունն են գրավ դնում։ Երեւանի բանկում Ենոքավանի  տները ցածր են գնահատվում, չնայած իրականում գնով դրանք չեն զիջում մայրաքաղաքային տներին։ Այս կապակցությամբ քննարկումներ են ընթանում կառավարության հետ, թե ինչպես կարելի է օգնել պարկի ու գյուղի զարգացմանը։ Բուն համայնքում կա ենթակառուցվածքների՝ ջրի, կոյուղու, ճանապարհների խնդիր»,- նշեց Չիբուխչյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ