News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հավատացյալներին աղոթել աշխարհն ահաբեկչությունից ազատելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր սրտերում մենք զգում ենք ցավ այն ահաբեկչական գործողությունների համար, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկանց կյանքեր են խլել Բուրկինա Ֆասոյում, Իսպանիայում ու Ֆինլանդիայում։ Աղոթենք բոլոր զոհվածների, վիրավորների ու նրանց ազգականների համար։ Ու խնդրենք Աստծուց գթասրտություն ու խաղաղություն, որ ազատի աշխարհը այդ անմարդկային բռնությունից»,- ասել է Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ