News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ստեփանավան-Ալավերդի ճանապարհին օգոստոսի 19-ին վթարի հետևանքով տուժածներից 4-ին տեղափոխել են Երևան:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակով Երևան է տեղափոխվել Էդգար Վ.-ն, Մարիամ Մ.-ին, Մհեր Վ.-ին ու Հերմինե Գ.-ին: Չորս վիճակն էլ ծայրահեղ ծանր է գնահատվում: Վթարի հետևանքով տուժած երեխաները համապատասխան բուժօգնություն ստանալուց այսօր դուրս են գրվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին ժամը 14:17-ին Լոռու մարզի Այգեհատի գյուղում տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, Ստեփանավան-Ալավերդի Հ-35 ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 35 GZ 597 (վարորդ՝ 1982 թ. ծնված Է. Վ.) եւ «Volkswagen golf» մակնիշի 34 TR 138 (վարորդ՝ 1987 թ. Մ. Վ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով մահացել է 2, վիրավորվել 7 մարդ:

Տպել
Ամենաշատ