News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանցի խորհրդարանականները հավանություն են տվել երկրի կառավարության նոր կազմի համար նախագահ Հասան Ռոհանիի կողմից առաջադրված բոլոր թեկնածուներին՝բացառությամբ էներգետիկայի նախարարի, հայտնում է Press TV-ն։

Հաբիբոլա Բիթարաֆը, որի թեկնածությունն առաջադրվել էր էներգետիկայի նախարարի պաշտոնում, չի կարողացել ստանալ օրենսդիրների աջակցությունը։

Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են նավթի նախարար Բիժան Զանգանեն ու ԱԳ նախարար Մոհամադ Ջավազ Զարիֆը։ Պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատվել է Ամիր Հաթամին, ով մինչ այդ զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։

Նախագահի ընտրությունները Իրանում անցկացվել են մայիսի 19-ին։ Իշխանությունները հայտնել են, որ գործող նախագահ Հասան Ռոհանին վերընտրվել է երկրորդ ժամկետով, ստանալով ձայների 57 տոկոսը։ Նրա գլխավոր մրցակիցը՝ նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռաիսին ստացել է ընտրողների ձայների մոտ 38 տոկոսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ