News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիպինինները զինվորականներ են ուղարկել Նուեվա Էսիխա նահանգ՝ թռչնագրիպի տարածման կապակցությամբ հազարավոր հավերի ոչնչացնելու համար, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։

Փոխգնդապետ Իսագանի Նատոյի խոսքով՝ ավելի քան հարյուր զինվորներ են ուղարկվել Ջաեն ու Սան Իսիդրո քաղաքներ, որտեղ գրանցվել էր հիվանդացության երկու դեպք լորերի շրջանում։ Իշխանությունները դեռ չեն պարզել, թե ինչն էր դարձել թռչնագրիպի բռնկման պատճառ։

Ավելի վաղ հիվանդությունը հայտնաբերել էին Պամպանգա նահանգում հիվանդության նոր բռնկման վայրից 50 կմ հեռավորության վրա։ Նախնական տվյալներով, մարդկանց շրջանում չեն գրանցվել հիվանդության դեպքեր, իսկ թեստերը բացառել են H5N1 բարձր պաթոգեն շտամմի առկայությունը։

ԱՀԿ տվյալներով՝ թռչնագրիպը թռչունների ինֆեկցիոն վիրուսային հիվանդություն է, որը հաճախ ընթանում է առանց ակնհայտ ախտանշանների։ Որոշ դեպքերում վիրուսը կարող է հաղթահարել ջրային արգելապատնեշն ու առաջացնել հիվանդություն կամ անախտանիշ ինֆեկցիաներ մարդկանց ու կենդանիների մոտ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ