News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում մեքենան կարողացել է կամրջի մի մասից մյուսը թռնել, երբ դրանք իրարից բաժանվել էին, հայտնում է Associated Press-ը։

Կամուջը սկսել է բացվել, երբ Թերենս Նաֆիզն անցնում էր դրա վրայով։ Բացի նրանից մեքենայում էին նրա ընտանիքի երեք անդամները։ Երբ նրանք նկատել են, որ կամուրջը բացվում է, մեքենան կանգնեցնելու համար արդեն ուշ էր։

Նաֆիզը սեղմել է արագության ոտնակն ու մեքենան թռել է ճեղքի վրայով։ Մեքենան վայրէջք է կատարել կամրջի մյուս կողմում, հարվածել ճանապարհային ծածկույթին ու աննշան վնասվածքներ ստացել։ Վարորդն ու ուղեւորները չեն տուժել։

Ոստիկանությունը պարզել է, որ տեղի ունեցածի մեղավորը կամրջի օպերատորն է։ Նա էր որոշել բացել կամուրջը, երբ չի կարողացել ռադիոկապ հաստատել մոտեցող նավի հետ։ Նրա խոսքով՝ լուսային ազդանշանները միացված են եղել, իսկ դարպասները՝ փակ։ Նա կարծում էր, որ կամրջի վրա մեքենա չի մնացել, բայց չէր կարողացել համոզվել դրանում՝ կուրացնող արեւի պատճառով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ