News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չորս մարդ է զոհվել ու առնվազն չորսը վիրավորվել Դամասկոսում միջազգային ցուցահանդեսի հրթիռակոծության հետեւանքով, ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է անվտանգության ուժերում իր աղբյուրը։

Նրա խոսքով՝ գնդակոծությունն իրականացվել է Դամասկոսի Արեւելյան Գուտա արվարձանից, զինված խմբավորումների կողմից։

Դամասկոսում այս տարի միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվել  է վեցամյա ընդմիջումից հետո առաջին անգամ։ Դրան մասնակցում են 43 պետություններ, որոնցից 20-ը ներկայացված են կոմերցիոն կազմակերպություններով, իսկ 23-ը՝ պաշտոնապես, դեսպանատների միջոցով։ Սիրիայի ցուցահանդեսների ու միջազգային շուկաների գլխավոր տնօրեն Ֆարես Ալ Քիրթլին հայտնել է, որ չնայած Դամասկոսի դեմ եվրոպական պատժամիջոցներին՝ միջոցառմանը մասնակցում են ընկերություններ Հունաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից ու Իտալիայից։

Կազմակերպիչներն ակնկալում էին, որ այս տարի ցուցահանդեսը կայցելի 60-70 հազար մարդ։ Հայտնում էին, որ սահմանվել են հսկողության խստացված միջոցառումներ, որպեսզի բացառեն սպառնալիքները միջոցառման ու դրա հյուրերի անվտանգությանը։

Դամասկոսում միջազգային ցուցահանդես անցկացվել է 1954-ից սկսած ամեն տարի մինչեւ 2011-ի ճգնաժամը, ու այն իր տեսակի մեջ խոշորագույն ցուցահանդեսն է համարվել Մերձավոր արեւելքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ