News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է, որ Թուրքիային այլեւս իր գործընկերը չի համարում։ Այս մասին նա ասել է երկրի ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «ՍԱՆԱ» գործակալությունը։

Ասադը հիշեցրել է, որ Սիրիան պատրաստ էր քննարկել բոլոր առաջարկները, որոնք ուղղված են պատերազմի դադարեցմանը, չնայած նախապես գիտեր, որ դրանց մեծ մասը բարի նպատակներ չեն հետապնդում։

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, նա նշել է, որ այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ նրա վարչակազմն աջակցում է ահաբեկիչներին, Թուրքիայի ղեկավարը քաղաքական մուրացիկի դեր է կատարում։ «Դրա համար Սիրիան չի վստահում նրան, չի համարում ոչ գործընկեր, ոչ երաշխավոր»,- ասել է Սիրիայի առաջնորդը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ