News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՀ միջազգային հարաբերությունների ու համագործակցության նախարարությունը կիրակի հայտնել է, որ դիվանագիտական իմունիտետ է տրամադրում Զիմբաբվեի նախագահի կնոջը՝ Գրեյս Մուգաբեին, որին ՀԱՀ-ում կասկածում են մի աղջկա ծեծելու մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Բոլոր համապատասխան գործոններն ուշադիր քննարկելուց հետո նախարարը հանգել է այն եզրակացության, որ դիվանագիտական իմունիտետի տրամադրումը տվյալ դեպքում հիմնավորված է»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Ռոյթեր» գործակալությունը, վկայակոչելով անվտանգության ծառայությունում իր աղբյուրը, հայտնել է, որ ՀԱՀ-ն դիվանագիտական իմունիտետ է տրամադրել Գրեյս Մուգաբեին 20-ամյա մոդելին ծեծելու մասին գործի ֆոնին, ինչը նրան թույլ կտա վերադառնալ Զիմբաբվե ու խուսափել դատական հետապնդումից։ Կիրակի հայտնել էին, որ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն ու նրա կինը՝ Գրեյսը վերադարձել են Հարարե։

ՀԱՀ իշխանությունները գործ են բացել Գրեյս Մուգաբեի նկատմամբ, որը տուժածի խոսքով, ծեծել է նրան Յոհանեսբուրգի հյուրանոցում, ուր աղջիկը եկել էր Զիմբաբվեի առաջին տիկնոջ որդիների ուղեկցությամբ։  

Զիմբաբվեի նախագահ 93-ամյա Ռոբերտ Մուգաբեն աշխարհի ամենածեր գործող ղեկավարն է։ Նա առաջին անգամ նախագահ է դարձել 1987-ին, սակայն իշխանության է եկել ավելի վաղ, երկրի անկախանալուց անմիջապես հետո՝ 1980-ից սկսած Մուգաբեն վարչապետ է եղել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ