Դամասկոսում զինյալների կողմից ցուցահանդեսի հրթիռակոծությունից հայ դիվանագետները չեն տուժել, գրված է Սիրիայում Հայաստանի դեսպանատան Twitter միկրոբլոգում։
«Հայ դիվանագետները հրթիռակոծության հետեւանքով չեն տուժել։ Նախնական տվյալներով՝ տուժածների շրջանում հայեր չկան», ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Դամասկոսում ահաբեկիչների կողմից միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է չորս ու վիրավորվել առնվազն եւս չորս մարդ։ Ցուցահանդեսը այս տարի առաջին անգամ է անցկացվում Դամասկոսում վեցամյա ընդմիջումից հետո։ Հրթիռակոծությունը եղել է Դամասկոսի Արեւելյան Գուտա արվարձանում գտնվող զինված խմբավորումների կողմից։