News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնը, որին մի քանի օր առաջ են հեռացրել պաշտոնից, հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմում զգալի ներքին տարաձայնություններ կան։

«Պատմության մեջ չեն եղել վարչակազմեր, որտեղ ավելի զգալի տարաձայնություններ են եղել այն ուղղության կապակցությամբ, որով պետք է առաջնորդվեն»,- հայտնել է Բենոնը Washington Post թերթին տված հարցազրույցում։

Նա նշեց, որ Թրամփի թիմը հիասթափված է ԱՄՆ կոնգրեսի քաղաքականությունից, որտեղ հանրապետականները մեծամասամբ կողմնորոշվում են իրենց կուսակցության ավանդական առաջնայնություններով, այլ ոչ թե պետության ղեկավարի հռչակած նպատակներով։

«Եթե Հանրապետական կուսակցության անդամները Կոնգրեսում աջակցեն նախագահին, դա կլինի մեկ մեծ երջանիկ ընտանիք»,- ասել է Բենոնը։

Նյութում նշված է, որ հարցազրույցը շաբաթ է կայացել, այսինքն նախագահի խորհրդականի պաշտոնից Բենոնի հեռացումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ