News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Թվիթերում» մեծ տարածում է ստացել մալայզիացի նորապսակների ֆոտաշարքը, որոնք որոշել են հանդիսությունը նշել ոչ թե սովարական ոճով, այլ սքեյթ պուրակում, հայտնում է Life-ը։

29-ամյա Վինա Մարվինն ու նրա ամուսինը՝ 26-ամյա Իշրին Հուսինը ապրում են Կուալա Լումպուրում ։

Վինան պատմել է, որ Իշրինի հետ ծանոթացել է հինգ տարի առաջ, երբ նոր էր սկսել սովորել սքեյթ քշել։

Նրանք սքեյթի պարապմունքներին նույն ժամերին էին հաճախում եւ շատ արագ մտերմացել էին։

Որոշ ժամանակ անց, հմտանալով սքեյթ քշելու հարցում, պատանիները սկսել են միասին մասնակցել մրցումների ՝ Մալայզիայում ու դրա սահմաններից դուրս ։

Համատեղ ուղեւորություններն այնքան են մտերմացրել երիտասարդներին, որ շուտով նրանց միջեւ սիրային հարաբերություններ են սկսվել, իսկ վերջերս էլ նրանք ամուսնացել են։

Հարսանիքից հետո նորապսակները որոշել են գնալ սքեյթ պուրակ, որտեղ հարսանեկան ֆոտաշարք են կազմակերպել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ