News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պեկինի սաֆարի պարկում արջը տղամարդու վրա է հարձակվել, որը փորձել է ավտոմեքենայի պատուհանից նրան կերակրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ Պեկինից ոչ հեռու Բադալին վայրի բնության պարկում: Չենը ընկերոջ հետ  պարկի տարածքում է եղել սեփական ավտոմեքենայով: Երբ տղամարդիկ հասել են հանգստյան գոտուն, տեսել են, որ շատ զբոսաշրջիկներ ավտոմեքենաներից դուրս են եկել կենդանիների համար կերակուր գնելու համար: Չենը որոշել է ինքն էլ հաց գնել, եւ ընկերոջ հետ ուղեւորվել է արջերի գոտի: Չնայած պարկի աշխատակիցները այցելուներին համառորեն խնդրել են վայրի կենդանիներով գոտիներում ավտոմեքենաների ապակիները չիջեցնել, Չենը տեսնելով, որ մյուս զբոսաշրջիկները կենդանիներին կերակրում են, եւ սարսափելի ոչինչ տեղի չի ունենում, նույնպես բացել է պատուհանը ապակին մի փոքր իջեցրել է եւ սնունդը կենդանուն է մեկնել: Արջերից մեկը այն վերցրել է, սակայն այդ պահին մոտ վազած մյուս արջը փորձել է գլուխը բաց պատուհանից ներս մտցնել:

Տղամարդն ամբողջ ուժով կոճակը սեղմել է ապակին բարձրացնելու համար, սակայն հակասեղմման գործառույթի գործարկման հետեւանքով ապակին ամբողջովին իջել է: Չնայած նա մի քանի անգամ կոճակը սեղմել է, ոչ մի ռեակցիա չի հետեւել: Այդ ժամանակ արջը բռնել է նրա ձախ թեւը:

Արջի հարձակումը ետ մղելուց հետո Չենը մեքենան կանգնեցրել է, պատուհանը փակել եւ սպասել պարկի աշխատակիցներին: Տղամարդու խոսքով՝ իրեն օգնություն ցույց տալու փոխարեն, ժամանողները սկսել են «դասեր տալ եւ քննադատել», ապա խորհուրդ են տվել ինքնուրույն դիմել հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ