News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանը, որի նկատմամբ դատարանը սանկցիա էր կիրառել եւ 10 ժամով հեռացրել դատարանից, չի ցանկանում, որպեսզի իրեն ՔԿՀ-ից տեղափոխեն դատարան եւ 8 ժամ պահեն դատարանի նկուղում: Այս մասին այսօր` օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը` նշելով, որ, եթե իր պաշտպանյալին օգոստոսի 23-ին` «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստի օրը, տեղափոխեն դատարան, ակնհայտորեն անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող գործողություն կորակվի նրա նկատմամբ:

«Արդեն պարզ է, որ ակնհայտորեն ուժ է կիրառվելու նրա նկատմամբ, դատարանը ընդհանուր հրահանգ է ստանում եւ հրաման է տալիս նրան տեղափոխել դատարանի շենք, պահել նկուղում, նույնիսկ այն դեպքոււմ, երբ օրենքով սահմանված  կարգով կարող  են չտեղափոխել, եթե նրա նկատմամբ սանկցիա կա կիրառված»,-ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ եւ այդ պայմաններում նրան տեղափոխել դատարան եւ նկուղում ութ ժամ պահելն անմարդկային վերաբերմունք է:

Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 եւ 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ