News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 19-30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանում են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը:

Հայաստանի ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնակից երկրների ու մարզիկների քանակով եւ մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան օլիմպիական խաղերից հետո ամենախոշոր մարզական միջոցառումն է: Այս տարի համաշխարհային ամառային Ունիվերսիադային մասնակցում է 131 երկրի 7639 մարզիկ, ովքեր 21 մարզաձեւերում կվիճարկեն 275 մեդալ: ՀՀ ուսանող 16 մարզիկները հանդես կգան 7 մարզաձեւերում` ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո եւ ուշու: Օգոստոսի 19-ին՝ խաղերի հանդիսավոր բացման օրը, մեդալների համար մղվող պայքարին առաջինը մասնակցել է մարմնամարզիկների հավաքականը:

Ի դեպ, սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի կազմում են 2012թ եւ 2016թ. օլիմպիական խաղերի մասնակից, հենացատկի 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր Արթուր Դավթյանը եւ 2015թ. ամառային համաշխարհային ուսանողական մարզական 28-րդ խաղերի չեմպիոն Արթուր Թովմասյանը:

Ընդհանուր առմամբ` Թայբեյ է մեկնել ՀՀ 29 ներկայացուցիչ,  այդ թվում` 3 ղեկավար, 3 մրցավար, 7 մարզիչ, 16 մարզիկ:

Տպել
Ամենաշատ