News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում արդեն վաղուց արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց պետք է լիներ։ Այս մաինի օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Հետո Կարապետյանը խոսեց ամբողջ ազգի անունից եւ վստահեցրեց, որ դա մեր ժողովրդի կամքն է։ «Ցանկացած խնդիր պետք է դիտարկել հայ ժողովրդի բարօրության տեսանկյունից։ Պատմությունն ինքն է ցույց տալիս այն ամենը, ինչն անարադարացիորեն փառաբանվել է եւ մենք կարող ենք ավելի ճիշտ կողմնորոշվել։ Ես եւս կողմ եմ Երեւանի որոշ փողոցների անվանափոխությանը։ Լենինգրադյան փողոց, երեւի պետք է լինի Մոսկվայում եւ Պետերբուրգում, բայց ոչ Երեւանում»,-ընդգծեց Սամվել Կարապետյանը։ Նա հավելեց, որ հայ ժողվորդի մենթալիտետում պետք է տեղ զբաղեցնեն արժանավորները, իսկ բոլոր նրանցից, որոնք առաջնորդվել  են զուտ կուսակցական շահերով, պետք է ազատվել։

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հանդես է եկել կոմունիստների, բոլշեւիկների անունները կրող Երեւանի փողոցներն ազգային հերոսների անուններով անվանափոխելու առաջարկությամբ։ Մասնավորապես՝ առաջարկվում է Լենինգրադյան փողոցն անվանափոխել արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով։ Առաջարկվում է նաեւ անվանափոխել Սարգիս Կասյանի եւ Անաստաս Միկոյանի անվան փողոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ