News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հավանականությունը, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ կհայտարարվի, շատ մեծ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Անուշ Սեդրակյանը։ Նրա խոսքով՝ Թրամփն ի վիճակի չէ դիմակայել ԱՄՆ-ի հանրապետական իսթեբլիշմենթին, որը ղեկավարում է նրան։

«Մյուս կողմից, Թրամփի ընտրողների հիմնական առանցքը ԱՄՆ-ի բավական պահանջկոտ, սակայն կիսագրագետ բնակչությունն է։ Ես կարող եմ ամենայն հիմնավորվածությամբ պնդել դա։ Պատճառն այն է, որ երբ բլոգերում, պարբերականների սյունակների ներքո նայում եմ Դոնալդ Թրամփի կողմնակիցների մեկնաբանություննեին, առաջին բանը, որ աչքի է ընկնում, սարսափելի ուղղագրական սխալներն են»,նշեց քաղաքագետը։

Փորձագետը կարծում է, որ ընտրողները Թրամփի օգտին քվեարկել են՝ առաջնային համարելով ոչ այնքան իրենց բարեկեցությունը, որքան վիրավորված ինքնասիրությունը։

«Նրանք իրենց ոտնահարված էին համարում։ Նրանք, որոնք կարծում էին, թե պետք է առավելություններ ունենային միայն սպիտակամորթ կամ բնիկ ամերիկացիներ լինելու համար, ինչն Ամերիկայի հետ կապված պարզապես ծիծաղելի է։ Հենց այդ զանգվածի վրա է հենված Թրամփը, եւ հենց նա է պահանջում կատարել տված խոստումները»,-հստակեցրեց փորձագետը՝ հավելելով, որ մյուս կողմից ամերիկյան դեմոկրատիան եւ իսթեբլիշմենթը բոլոր կառույցներին հավասարության կոչ են անում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ