Ամառվա ամիսներն անմոռանալի դարձնելու համար` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հունիսի 1-ից օգոստոսի 31-ը կազմակերպել է «Ամառ-2017» խաղարկությունը։ Գլխավոր մրցանակն է ուղեւորություն երկու անձի համար դեպի Հունաստան։
5 հաջողակ հաղթողներ Հովհաննես Կասպարյանը, Հայկ Ղազարյանը, Հռիփսիմե Աֆրիկյանը, Նելլի Զեյնալյանը եւ Գայանե Հարությունյանն իրենց մտերիմների հետ այցելել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն, որտեղ նրանց ողջունել են ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը եւ միջոցառման պատվավոր հյուր Հայաստանում Հունաստանի դեսպան Ն․Գ․ տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան։
«Մեր ընկերությունը մշտապես ձգտում է երջանկություն պարգեւել մեր սպառողներին, նրանց միավորել՝ հատուկ առիթներ տոնելու կամ պարզապես միասին ուրախ ժամանակ անցկացնելու։ Ամառվա օրերը հենց դրան էլ տրամադրում են։ Սա հաշվի առնելով՝ Կոկա-Կոլա զովացուցիչները սիրողների համար ստեղծեցինք դեպի Կրետե շրջագայություն հաղթելու այս յուրօրինակ հնարավորությունը։ Երկրի ընտրությունը պատահական չէ․մեր ընկերությունն ամուր հունական արմատներ ունի, եւ քանի որ Հունաստանը մեծապես սիրված է նաեւ հայերի կողմից, վստահ ենք՝ մեր հաղթողները ուրախությամբ կբացահայտեն այդ հրաշալի երկիրը», նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօերն Քրսիտոֆ Սփեքը։
Հայաստանում Հունաստանի դեսպան Ն․Գ․տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան խաղարկության հաղթողներին ուրախ ուղեւորություն մաղթեց՝ նշելով որ Հունաստանի խոշորագույն կղզին լինելով՝ Կրետեն, բազմաթիվ լողափներից բացի, այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ իր հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությանը։ Վերջինս հայերի համար հատկապես հետաքրքիր կլինի, քանի որ Կրետեյում հայերը բնակվում են դեռեւս բյուզանդական ժամանակաշրջանից։
Դեպի Հունաստան ուղեգրերից բացի, «Ամառ-2017» խաղարկության մասնակիցները հնարավորություն ունեն ստանալ բրենդավորված բաժակներ, սրբիչներ, ականջակալներ եւ հեծանիվներ: Խաղարկության ընթացքում արդեն տասնյակ հազարավոր շահումներ են եղել, մրցանակների ընդհանուր թիվն էլ գերազանցում է 110 000-ը։