Օգոստոսի 23-ից Միացյալ Նահանգները դադարեցնում է Ռուսաստանի ամբողջ տարածքում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը։ Այս մասին հաղորդում է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։
Առկա տվյալների համաձայն՝ ամերիկյան կողմը դադարեցնում է ամբողջ Ռուսաստանի տարածքում ոչ միգրացիոն վիզաներ տրամադրելը։
Բացի այդ՝ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը եւ Սանկտ Պետերբուրգում ամերիկյան հյուպատոսարանը չեղրակում են նաեւ Բելառուսի քաղաքացիների դիմումների ընդունումը։