News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունվարի 11-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1994 թ. ծնված Ջուլիաննա Ու.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.50-ին, անհայտ անձը Երեւանի Տպագրիչների փողոցի 9 հասցեում գտնվող դեղատանը հրել է իրեն եւ քաշել-հանելով՝ բացահայտ հափշտակել է մետաղյա դրամարկղն ու դիմել փախուստի` պատճառելով 291.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1970 թ. ծնված Ալբերտ Լ.-ն, որը օգոստոսի 20-ին, ժամը 9.45-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով Երեւանի Քաջազնունու փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

***

Մարտի 3-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Թումանյան փողոցի թիվ 11 հասցեում գործող դեղատնից գողացել են չհրկիզվող պահարանը, իսկ ժամը 22.15-ին դեղատան տնօրենից ահազանգ է ստացվել, որ ինչ-որ մեկը մտել է նշված դեղատուն, հարվածել վաճառողուհուն, սպառնացել եւ գողացել դեղատան չհրկիզվող պահարանը՝ 1700 դոլարով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.50-ին, անհայտ անձը մուտք է գործել նշված դեղատուն, հրել աշխատակցուհուն, այնուհետեւ բացահայտ հափշտակել դեղատան դրամարկղը եւ դիմել փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է այլ կողոպուտ կատարելու համար բերման ենթարկված 1970 թ. ծնված Ալբերտ Լ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ