News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է հանցավոր խմբավորման գործով դատավարություն, որոնք զբաղվել են մայրուղիների վրա ավտոմեքենաների կողոպուտով եւ թմրանյութերի վերավաճառքով:

Բանդայի մեջ են մտել Նուրլան Հաջիմաիլզադեն, Ադամ Լյատիֆովը, Սալեհ Սադիխովը եւ Թալեհ Միրզոեւը, որոնցից ամենամեծը 27 տարեկան է: Ուշագրավ է, որ բոլոր հանցագործները սեռական ոչ ավանդական կողմնորոշմամբ անձինք են:

Ադամ Լյատիֆովը, որը կրում է «Այգյուն» մականունը, առաջինն է խոստովանական ցուցմունքներ տվել:

«Սովորաբար մենք ճանապարհի մոտ էինք կանգնում: Երբեմն մեր ծառայություններից (սեռական բնույթի – խմբ.) օգտվում էին բեռնատարների վարորդները: Հաճախորդները մեզ 10-15 մանաթ էին վճարում: Բայց մի անգամ մի ամբողջ շաբաթ հաճախորդ չկար, եւ մենք անփող մնացինք: Հենց այդ ժամանակ էլ որոշեցինք որեւէ վարորդի կողոպտել, որը մենակ կլինի»,- պատմել է մեղադրյալը:

Այս նպատակով «Այգյունի» «ընկերուհիներ» «Բանուն» (Միրզոեւ), «Հուլիան» (Սադիխով) եւ «Փյարվանան» (Հաջիմաիլզադե) մայրուղու վրա դարան են կազմակերպել: «Այգյունին» եւ «Բանուին» ճանապարհի վրա են կանգնեցնելով՝ հանցագործները զոհին են սպասել: Գրեթե 10-15 րոպե հետո ճանապարհի եզրին մեքենա է կանգնել: «Երբ ես նրան ասացի, որ ճանապրհի եզրին կեղտոտել չի կարելի, վարորդն ինձ վիրավորեց: Այդ ժամանակ ես ոտքով հարվածեցի նրա փորին, իսկ Բանուն նրա գրպանից հանեց փողերը, որը հետո իրար մեջ կիսեցինք»,- հայտարարել է «Այգյունը»: Մյուս 2 հանցակիցները զոհի վրա քարեր են նետել, որից հետո քառյակը տաքսիով փախել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Ամենաշատ