News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի զինուժի շտաբի ղեկավարի հետ քննարկել է համատեղ գործողություն իրականացնելու հարցը՝ Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամների դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին անցյալ շաբաթ Թուրքիա էր այցելել։ Թուրքիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների ամբողջ պատմության ընթացքում դա առաջին ռազմական հանդիպումն էր նման բարձր մակարդակում։ 

«Ահաբեկչական խմբավորումների դեմ Իրանի հետ համատեղ գործողության հարցը միշտ օրակարգում է։ Իրանի գլխավոր շտաբի ղեկավարի հետ քննակել ենք գործողության իրագործումը դիվանագիտական տեսանկյունից։ Ջանքերը կշարունակվեն, քանի որ Քուրդիստանի բանվորական կուսակցության ահաբեկիչները Իրանում «մասնաճյուղ» ունեն՝ PJAK-ը (Քուրդիստանում ազատ կյանքի կուսակցություն)։ Այդ կազմակերպությունները վնասում են ինչպես իրանցիներին, այնպես էլ մեզ»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ