News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ուլտրաաջ ակտիվիստների եւ նրանց հակառակորդների բախումը հարվածեց ԱՄՆ-ի հեղինակությանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ, ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Անուշ Սեդրակյանը։ 

Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ում հասկանում էին , որ այլ ազգության, հավատի եւ մաշկի գույնի մարդկանց նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրսեւորում, առնվազն ծիծաղելի եւ անլուրջ է։

«Սակայն այժմ, երբ մենք արդեն տեսնում ենք նման բախումներ, պարզ է դառնում, որ այդ խնդիրը ներսից է հասունացել։ Եվ այդ խնդիրն իր անխոհեմ քաղաքականությամբ երեւան հանեց Դոնլադ Թրամփը։ Դրա հետ մեկտեղ, այդ խնդիրը պետք է լուծվի։ Օրենքը պետք է գործի հստակ եւ ամենուր»,-նշեց Սեդրակյանը՝ հավելելով, որ մինչեւ վերջին ժամանակները ԱՄՆ-ում այդ օրենքը գործում էր, սակայն, ամենայն հավանականությամբ, ամբողջ ուժով չէր գործում։

Քաղաքագետի կարծիքով՝ այդ ամենի հետեւանքով Դոնալդ Թրամփի հեղինակությունն ավելի քիչ տուժեց, քան ամերիկյան պետության հեղինակությունը։

«Չէ՞ որ դա արտաքին մութ ուժերի հարձակում չէր։ Դա ներսի մութ ուժերի հարձակում էր։ Իսկ դա արդեն վտանգավոր է։ Մենք պետք է հասկանանք, որ Եվրոպայում բազմամշակութայնությունն «արմատներ չգցեց»։ Եվ դրա հետ կապված՝ ԱՄՆ-ն տարբեր ժողովուրդների խաղաղ համակեցության միակ օրինակն է»,-հստակեցրեց քաղաքագետը՝ հավելելով, որ խաղաղ համակեցության տվյալ էտալոնը կոտրելը շատ սխալ կլիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ