News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը լրացուցիչ կուսումնասիրի ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը դադարեցնելու, այնուհետեւ սահմանափակելու մասին ԱՄՆ որոշումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ օգոստոսի 23-ից ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը նվազեցնելու ՌԴ միջոցառումներից հետո Ռուսաստանի ամբողջ տարածքում ԱՄՆ ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգն անորոշ ժամանակով կդադարեցվի: Այս ընթացակարգը կվերականգնվի սեպտեմբերի 1-ին, սակայն միայն Մոսկվայում: Ոչ ներգաղթային վիզաներ ստանալու համար Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում եւ Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսություններում հարցազրույցները կդադարեցվեն մինչեւ հաջորդ իրազեկումը, տեղեկացրել են դիվանագիտական առաքելությունից:

«Ես հենց նոր եմ ծանոթացել այս որոշման հետ, տեսել եմ միայն լրատվամիջոցներում դրա շարադրանքը: Ուստի մենք, իհարկե, այն դեռեւս լրացուցիչ կուսումնասիրենք»,- ասել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ