News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության միջեւ հսկայական տարբերություն կա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Անուշ Սեդրակյանը։ 

Փորձագետի խոսքով՝ Օբաման սոցիալական հատվածին մեծ ուշադրություն էր դարձնում։

«Եվ այդ սոցիալական հատվածը, որը Թրամփն ամբողջությամբ վերակազմակերպում է, միջինից ցածր եկամուտը ունեցող մարդկանց օգտին չի լինի։ Իհարկե, չանցնելու պարագայում սթափեցնող ցնցուղի ազդեցություն կունենա։ Քանի որ մինչեւ այժմ առողջապահության մասին օրենքը չի անցնում, հարկեր գանձելու մասին օրենքը չի անցնում»,-հստակեցրեց քաղաքագետը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում ամբողջ ընտրական համակարգը՝ ի դեմս սենատի, կոնգրեսի եւ դատարանների, դեմ է հանդես գալիս Դոնալդ Թրամփի վարած ցանկացած քաղաքականության եւ առհասարակ դեմ է հենց Թրամփին։

Փորձագետը եզրակացրեց, որ այդ ամենը շատ բանի մասին է խոսում եւ, ըստ էության, շատ բան է նշանակում։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ