News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի խորհրդի  նիստը:

ՀՀ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ՀՀ արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ գիտական ոլորտի եւ հասարակական  կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

Խորհուրդը քննարկել է օրակարգային 2 հարց` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին հավանություն տալու եւ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների  պաշտոններում նշանակելու համար  ՀՀ վարչապետին թեկնածուների ներկայացման հարցերը:

Տեսչական մարմնի խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ, մարմնի հաստիքացուցակում որոշվել է նախատեսված «Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի» երեք հաստիքները փոխել  երկու  հաստիքով, ստեղծել մեկ «իրավախորհրդատուի»  հաստիք:

Խորհուրդը նաեւ որոշել է հավանություն տալ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին  եւ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանին հանձնարարվել է 1-օրյա ժամկետում ղեկավարի տեղակալների  պաշտոններում Մարատ Բադալյանի եւ Իգոր Սարգսյանի թեկնածությունները ներկայացնել ՀՀ վարչապետին:

Տպել
Ամենաշատ