News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ճանապարհին օգոստոսի 19-ին Hyundai մակնիշի ավտոմեքենայի եւ  մարդատար «ԳԱԶել»-ի բախման հետեւանքով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված 9 քաղաքացիներից 8-ը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը: Նա նշեց, որ հիվանդանոցում գտնվող տղամարդը Վիրաբուժական բաժանմունքում է, նա ունի ազդրի կոտրվածք:

Հիշեցնենք, որ Երեւանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բ.-n իր վարած Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Ն.-ին պատկանող «ԳԱԶ 32 213» մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար «ԳԱԶել»-ին։ Հիվանդանոց տեղափոխվածները «ԳԱԶել»-ի ուղեւորներ էին եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ