News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնագետ Քրիսթի Կանիֆին հայտնաբերել է փախստականների խոշոր ճամբարի հետքեր Իռլանդիայի Գոլուեյ քաղաքի մոտ, հայտնում է Irish Times-ը։

Քաղաքից հարավ- արեւելք գտնվող լեռնային տեղանքում պեղումներ սկսել  գիտնականին համոզել էր տեղի ագարակատերերից մեկը։ Նրա ուշադրությունը գրավել էին հազիվ նկատելի փոսերը, որոնք հին բնակավայրերի հետքեր էին հիշեցնում։ Կանիֆին, սակայն, պարզել է, որ խոսքը Իռլանդիայի ավելի ուշ ժամանակաշրջանի պատմության՝ 18-րդ դարի վերջում կրոնական հակամարտությունների ու հարկադիր տեղահանությունների մասին է։

«Սա իռլանդական պատմության մեջ ներքին արտագաղթի ամենածավալուն ալիքներից մեկի վկայություններից է»,- ասում է գիտնականը, ասելով, որ այդ բնակավայրը ստեղծվել է 1790-1795 թթ։ Նրա կարծիքով այդտեղ ապրել է 7 հազար մարդուց բաղկացած խոշոր համայնք, որը ձեւավորվել էր կրոնական հետապնդումների հետեւանքով տեղահանվածներից։

«Երեք տասնյակ մարդ է սպանվել բողոքականների կողմից, հարյուրավոր տներ են այրվել Արմայում,- պատմում է Կանիֆին,- Բայց նոր բնակավայրում էր նրանց կյանքը քաղցր չի եղել։ Այդ հողերը գրեթե պիտանի չէին հողագործության համար։ Նրանք հսկայական ջանքեր են գործադրել լեռնային հողը գործածելու համար, որպեսզի գոնե ուտելու բան աճեցնեն»։ Հնագետը այդ վայրում հայտնաբերել է ճանապարհային ծածկույթների հետքեր, կացարանների հիմքեր, նաեւ երկու շենք, որոնք օգտագործվել են որպես դաշտային հիվանդանոց։

Իռլանդիայի անգլիական գաղութացումը 16-18 րդ դարերում իրականացվել է կղզու հյուսիսային մասից հողերի բռնագրավումով ու դրանք անգլիացիներով, շոտլանդացիներով բնակեցնելով։  18-րդ դարի վերջին արդեն Հյուսիսային Իռլանդիայի հողերի միայն 5 տոկոսն էր պատկանում կաթոլիկներին։ Այս կղզու էթնիկ կազմը արմատապես փոխվել է, ու Իռլանդիայում ստեղծված բողոքական իշխող խավը թույլ է տվել, որ Իռլանդիան ամբողջովին հպատակվի անգլիական գահին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ