News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատական համակարգի ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունն ու հողամասը 2005 թվականին վաճառել է այլ անձանց: Հետագայում պարզվել է, որ գույքը վաճառելու ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով առուվաճառքի պայմանագրում նշվել է այլ գույք, որի պատճառով հայրը դիմել է դատարան՝ հիշյալ պայմանագիրը լուծարելու համար, սակայն ներկայացված հայցը մերժվել է:

Ա. Ս.-ն միաժամանակ հայտնել է, որ իր հոր ծանոթը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ.-ի ամռանը վերը նշված խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի դատավորին եւ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Դրանից հետո հայրը որպես կաշառք դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10.000 ԱՄՆ դոլար գումար: Հետագայում պարզվել է, որ Ա. Ա.-ն այդ գումարից 3.000 ԱՄՆ դոլարը վերցրել է իրեն, իսկ մնացած` 7.000 ԱՄՆ դոլարը փոխանցել դատավորին:

Այսպիսով, դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության ենթադրաբար տեղի ունեցած հանցագործության դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ