News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 21-ի կեսօրին Բիգ Բենի հռչակավոր զանգը վերջին անգամ կհնչի: Դրանից հետո այն կանջատեն ժամացույցից, որպեսզի ժամացույցը եւ աշտարակը վերականգնեն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ժամացույցի բաղադրիչներն իրարից կանջատեն: Բոլոր 4 թվացույցները կմաքրեն եւ կվերականգնեն:

Խորհրդարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Բիգ Բենի ժամացույցի մեխանիզմը կանգնեցրել են հանուն վերականգնողական աշխատանքները կատարողների անվտանգության:

Համենայնդեպս, վերանորոգման ընթացքում հատուկ դեպքերում զանգը կմիացնեն իր տեղում, օրինակ՝ Նոր տարվա գիշերը կամ մեռելոցին:

Վերականգնողական աշխատանքները 29 մլն ֆուրտ սթերլինգ (մոտ 37 մլն դոլար) կարժենան:

Վերականգնման մեծ ժամկետը հարուցել է խորհրդարանի անդամներից շատերի դժգոհությունը: Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու նախարար Դեւիդ Դեւիսը սա «խելահեղություն» է անվանել:

Վարչապես Թերեզա Մեյը չորեքշաբթի հայտարարել էր, որ «սխալ» կլինի, եթե հռչակավոր զանգը լռի մինչեւ 2021 թվականը: Նա իշխանություններին կոչ է արել վերականգնման ժամկետը վերանայել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ