News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթեւեկության միամսյակ»: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ օգոստոսի 21-ին, տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու եւ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատակազմի տրանսպորտի վարչությանը ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-ից 30-ը, ավանդույթի համաձայն, իրականացնել «Անվտանգ երթեւեկության միամսյակ» համալիր ծրագիրը եւ կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն:

Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է նաեւ համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու եւ քաղաքացիների պատշաճ փոխադրումներ իրականացնելու նպատակով:

Տպել
Ամենաշատ