News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Դոնալդ Թրամփը ստիպված լինի հրաժարական տալ իմփիչմենթի պատճառով, նրան միանշանակ կփոխարինի գործող փոխնախագահ Մայքլ Փենսը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Անուշ Սեդրակյանը։ 

Փորձագետի խոսքով՝ Փենսն արդեն այժմ է անարգանք ցուցաբերում գործող նախագահի անձի նկատմամբ։

«Թրափը վարում է իսթեբլիշմենթի, ոչ թե սեփական քաղաքականությունը։ Դա հենց այն է, ինչ պետք է հանրապետականներին, որոնք քնում են եւ Ամերիկան հզոր են տեսնում»,- նշեց Սեդրակյանը՝ հավելելով, որ նման տեսակի կարգախոսները հիմնականում նախատեսված են ինտելեկտի ավելի ցածր մակարդակ ունեցող մարդկանց  համար։

Քաղաքագետի կարծիքով՝ այս կամ այն երկրների բոլոր կայսերական նկրտումները, որպես կանոն, հանգեցրել են ծանր հետեւանքների՝ ինչպես մյուսների, այնպես էլ նախեւառաջ հենց իրենց համար։

Բացի այդ՝ փորձագետի խոսքով՝ նույնիսկ կարգախոսներից ելնելով կարելի է հասկանալ, թե դեպի ու՞ր է պատրաստվում տանել առաջնորդն իր երկիրն ու ժողովուրդը։

«Այդ կապակցությամբ՝ ավեի հաճելի էին Օբամայի՝ «Այո, մենք կարող ենք» եւ նմանատիպ կարգախոսները։ Դրանում մարդասիրություն կար, դրանում հավաքական գաղափար կար, որը միավորում էր ԱՄՆ-ի բոլոր ժողովուրդներին եւ ռասաներին»,-հստակեցրեց Սեդրակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ