News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսին դինամիկայի դանդաղումից հետո հուլիսին Հայաստանի արդյունաբերությունը նորից ցույց է տվել արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի երկնիշ ցուցանիշ՝ 14․3 տոկոս տարեկան կտրվածքով։

Հունվար- հունիս ժամանակահատվածի համար ավելի մանրակրկիտ տվյալներով՝ տեմպի բարձր ցուցանիշն ապահովել է վերամշակող արդյունաբերությունը։ Հենց դա է տարբերությունը ոչ հեռավոր անցյալից, երբ հայրենական արդյունաբերության «լոկոմոտիվը» մետաղների արդյունահանման ոլորտն էր։

Եվ այսպես, 2015-ին մետաղական ապարների արդյունահանման ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով աճել է մեկուկես անգամ։ Այդ նույն թվականին վերամշակող արդյունաբերությունում անկում է գրանցվել՝ մոտ 5․6 տոկոսով։ Սակայն, մետաղական ապարների արդյունահանման մեջ տեղի ուենցած թռիչքի շնորհիվ արդյունաբերության ընդհանուր ցուցանիշը «պլյուսով» է եղել՝ 5․2 տոկոսի աճ։

Հասկանալի է, որ նման ընդհանուր «աճը» քողարկում էր իրական վիճակը վերամշակող արդյունաբերության ոլորտում։ Այն ժամանակ ոլորտում բացասական միտումը մասամբ կապակցվեց Ռուսաստանում հայկական կոնյակի իրացման խնդիրների հետ։ Այս տարի իրավիճակը շտկվել է՝ հունվար- հունիս ամիսներին ըմպելիքների արտադրությունն արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի երկնիշ տեմպ է գրանցել։ Օրինակ կոնյակի արտադրանքն աճել է 1․6 անգամ։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հուլիսին կրճատվել է տարեկան կտրվածքով 4․3 տոկոսով։ Հուլիսին նախորդող ժամանակահատվածի՝ հունվար- հունիս ամիսների տվյալներով, անկում է եղել բուսաբուծության մեջ՝ 6․5 տոկոսով։ Բանն այն է, որ ավելի քան կիսով չափ՝ 53․2 տոկոսով կրճատվել է հատիկավորների բերքը, եւ մեկ քառորդով՝ 25․7 տոկոսով՝ կարտոֆիլի բերքը։

Իսկ բանջարեղենի ու մրգերի մասով աճ է գրանցվել ՝ համապատասխանաբար 5․9 ու 7․9 տոկոսով, որը թույլ է տվել ավելացնել դրանց արտահանման ծավալը։ Եվ այսպես, գյուղնախի տվյալներով, հուլիսի 26-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 65 հազար տոննա բանջարեղեն ու միրգ, այդ թվում 26 հազար տոննա ծիրան։ Մեր հանապետության համար փոքր ցուցանիշ չէ․․․

Նկատենք, որ հուլիսին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, մրգերի գներն աճել են ուղիղ 12 տոկոսով։ Բացառված չէ, որ մրգերի զանգվածային արտահանումը, խախտելով ներքին շուկայում «պահանջարկ- առաջարկ» հարաբերակցությունը, հանգեցրել է այդ մթերքի թանկացմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ