News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղեր 20 օրից ավելի է՝ զրկված են ոռոգման ջրից: NEWS.am-ի հետ զրույցում սահմանամերձ Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը նշեց, որ օգոստոսի 1-ից սկսած գյուղում ոռոգման ջուր չկա, սակայն, Տավուշի մարզպետարանից խոստացել են, որ խնդիրը երկու օրից կլուծվի: Գյուղապետը նշեց, որ ոռոգման ջուրը Զորական եւ հարակից գյուղեր է հասնում Դեբեդ գետից՝ տեղադրված քառաստիճան պոմպակայանների միջոցով:

«Քանի որ տարածքը բարձր է՝ պոմպակայանների միջոցով են ջուրը գյուղ հասցնում: Մեր գյուղից հետո Բերդավան գյուղ, հետո մյուս գյուղերը, հիմա էդ պոմպայականների խնդիրն է, պետք է լուծեն, խոստացել են, որ վաղը չէ մյուս օրը էդ ջուրը կտան»,-ասաց նա:

Գյուղապետի խոսքով, գյուղում համարյա ամեն ինչ աճում է եւ գյուղացիներն իրենց  ապրուստը վաստակում են բանջարեղեն ու միրգ վաճառելով. «Մեր գյուղում բացի լիմոնից ու մանդարինից, ամեն ինչ աճում է: Էս պահին ամենակարեւորը պտղատու ծառերն են, որոնք փչանում են, որովհետեւ անձրեւ էլ չկա: Այս տարի շատ շոգ է, բնակչությունը շատ անհանգիստ է հենց դրա պատճառով»:

Տպել
Ամենաշատ