News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում գիշերային ժամերին ավտոմեքենաներ եւ մոտոցիկլներ վարող որոշ քաղաքացիներ փողոցներում երթեւեկում են բարձր արագությամբ, կազմակերպում են մրցումներ: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ օգոստոսի 21-ին, տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Աշխատակազմի տրանսպորտի վարչությանը եւ վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքում գիշերային ժամերին փողոցային երթեկության կանոնները պահպանելու նպատակով:

«Վերջերս բողոքներ ենք ստացել մեր համաքաղաքացիներից, որ գիշերային ժամերին ավտոմեքենաներ եւ մոտոցիկլներ վարող որոշ քաղաքացիներ փողոցներում երթեւեկում են բարձր արագությամբ, կազմակերպում են մրցումներ՝ դրանով իսկ խաթարելով մյուս քաղաքացիների հանգիստը: Ըստ այդմ, համագործակցեք ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հետ եւ խստացրեք հսկողությունն այս ուղղությամբ»,-ընդծել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ