News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայի Հալեպ նահանգը ամբողջությամբ ազատագրված է ահաբեկիչներից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վերջին ամսում Սիրիայի արաբական Հանրապետությունում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել։ Կառավարական զորքերը՝ Ռուսաստանի ՌՏՈՒ-ի աջակցությամբ, լուրջ հաջողությունների են հասել եւ Սիրիայի կենտրոնական մասում զգալի հարվածներ հասցրել «Իսլամական պետություն» կազմակերպությանը։ Հալեպ նահանգն ամբողջությամբ ազատագրված է ահաբեկիչներից»,-ասել է նա։

Ռուդսկոյն ընդգծել է, որ գրոհայիններից ազատագրված է 50 բնակավայր եւ ավելի քան 2.7 հազար ք/կմ սիրիական տարածք։

Նրա խոսքով՝ Աքերբաթի շրջանում հաջողվել է շրջափակել գրոհայինների խոշոր խմբավորմանը, քաղաքը շուտով կազատագրվի։ Սիրիական զորքերը նաեւ ազատագրել են Էս Սուհնե ռազմավարական նշանակության բնակավայրը եւ շարժվում են Դեյր էզ Զորի ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ