News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում օգոստոսի 17-ին ծառայակցի եւ համագյուղացու սպանելու մեջ մեղադրվող 37-ամյա Արթուր Լալայանը կալանավորվել է: NEWS.am-ը ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է , որ քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Տավուշի մարզի 37-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մասնավոր կյանքին վերաբերող հարցի շուրջ վիճաբանել է համագյուղացի Վարդան Գրիգորյանի հետ, որի ժամանակ բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին, ապա՝ նրան անգիտակից վիճակում դրել «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենայի մեջ եւ, ցանկանալով վթարի նմանակում ստեղծել, ավտոմեքենան գլորել է ձորը ու այրել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:

Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթեւեկելի մասից ձախ, հայտնաբերել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի այրված ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դիակը:

Օգոստոսի 17-ին, ժամը 22.30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 37-ամյա Արթուր Լալայանն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել է Վարդան Գ.-ին, նստեցրել նշված ավտոմեքենան, այնուհետեւ գլորել ձորն ու այրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ