Բարսելոնից ոչ հեռու գտնվող Սուբիրաթս բնակավայրում ոստիկանությունը սպանել է մի տղամարդու, որը մահապարտի գոտիով էր , հայտնում է Cadena SER ռադիոկայանը։
El Mundo թերթը գրում է, որ կասկածյալը բղավում էր «Ալլահ ակբար»։
Ենթադրվում է, որ սպանվածը 22-ամյա Յունես Աբույաակուբն է, Բարսելոնում այաբեկչության մասին գործով գլխավոր կասկածյալը։ Քննության վարկածով, հենց նա է վարել ֆուրգոնը, որը մխրճվել էր անցորդների բազմության մեջ։
Սպանվածի ինքնությունը պաշտոնապես հաստատված չէ։