News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի հետազոտական նավը Խաղաղ օվկիանոսի հատակին հայտնաբերել է ամերիկյան ռազմանավը, որը խորտակվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին։ Հենց «Ինդիանապոլիս» նավն էր Տինիան կղզու վրա գտնվող ավիաբազա հասցրել ատոմային ռումբի բաղադրիչները, որով հետագայում ռմբակոծվել էր ճապոնական Հիրոսիմա քաղաքը, հայտնում է «Մեդուզան»։

1945 թ․ հուլիսի 30-ին «Ինդիանապոլիս» նավը գնդակոծվել է  ճապոնական սուզանավից։ Նավը խորտակվել է 12 րոպեում եւ նավաստիներին չի հաջողվել օգտվել փրկարարական սարքավորումներից։

Ամերիկյան ՌԾՈՒ-երն  իրենց կրեյսերի անհետացումը միանգամից չեն հայտնաբերել, այլ միայն երբ նավի բեկորները նկատել են օդանավից։ Այդ ժամանակ ամբողջ անձնակազմից ընդամենը 317 նավաստի էր ողջ մնացել։ Մնացածը խեղդվել էին, զոհվել ջրազրկումից կամ էլ շնաձկերի հարձակումներից։ «Ինդիանապոլիսի» կորուստը անձնակազմի խոշորագույն կորուստն է եղել ԱՄՆ ՌԾՈՒ պատմության մեջ։

Խորտակված նավի գտնվելու ճշգրիտ վայրն առայսօր հայտնի չէր։ Նավի հետքերը գտնելու նախորդ փորձերն անհաջող են եղել։ Միայն անցած տարի է պատմաբան Ռիչարդ Հալվերը ենթադրություն հայտնել, որ բեկորները պետք է որոնել այլ կետում՝ որոնման ավանդական վայրից արեւմուտք։ Նրա կռահումները ճիշտ էին։ 2017-ի օգոստոսի 18-ին գործարար ու բարերար Փոլ Ալենին պատկանող հետազոտական նավին հաջողվել է գտնել «Ինդիանապոլիսի» բեկորները՝ հինգ ու կես կմ խորության վրա։ Բեկորների ուսումնասիրությունն առաջիկա շաբաթներին կշարունակվի, բայց կասկածներ չկան, որ դրանք հենց «Ինդիանապոլիս» նավին են պատկանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ