News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌԾՆ-ը դադարեցնելու է ամբողջ աշխարհում գործողությունները՝ Սինգապուրի մոտ ամերիկյան «Ջոն Մաքքեյն» հածանավի ու առեւտրային նավի բախման միջադեպի պատճառով։ Այս մասին հայտնել է ծովային գործողությունների ղեկավար, ծովակալ Ջոն Ռիչարդսոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այս միտումը ավելի վճռական գործողություններ է պահանջում։ Դրա համար էլ ես կարգադրել եմ ընդմիջել գործողությունների իրականացումն ամբողջ աշխարհի մեր նավատորմերում»,- հայտնել է Ռիչարդսոնն իր տեսաուղերձում, որը հրապարակվել էր Twitter-ում։

Ամերիկյան «Ջոն Մաքքեյն» հածանավը, որը Սինգապուրի նավահանգիստ էր ուղեւորվում, օգոստոսի 21-ին բախվել է Alnic MC առեւտրային նավի հետ։ Բախման հետեւանքով անհետացել են 10 ու վիրավորվել հինգ նավաստիներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ