News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ- առաջնորդ Կիմ Չեն Ընը գաղտնի այցելել է Հարավային Կորեայի հետ սահմանի մերձակայքում գտնվող զորամաս, հաղորդում է «Ռյոնհափ» գործակալությունը։

Այցը տեղի է ունեցել օգոստոսի առաջին կեսին։ Հենց այդ ժամանակ է երկրի առաջնորդը ժամանակավորապես անհետացել հյուսիսկորեական լրատվամիջոցների տեսադաշտից՝ հուլիսի 30-ից, երբ նա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման կապակցությամբ երեկույթին է մասնակցել, մինչեւ օգոստոսի 14-ը, երբ Կիմ Չեն Ընն այցելել է ռազմավարական ուժերի հրամանատարական կետ եւ ընդունել զինծառայողների զեկույցը՝ Գուամի շրջանին 4 բալիստիկ հրթիռներով հարվածելու վերաբերյալ։

Այցը հյուսիսկորեական լրատվամիջոցները չեն լուսաբանել։ Բազա այցի ժամանակ ԿԺԴՀ-ի առաջնորդի գործունեության մանրամասները հայտնի չեն։

Սակայն ռազմական աղբյուրը հայտնել է, որ բազան շրջապատված է լեռներով, մոտակայքում գետեր են հոսում, ինչը դյուրացնում է ՀյուսիսայինԿորեայի ՝ այնտեղից ռազմական սադրանքներ իրականացնելը։ Իսկ թե ինչպիսի սադրանքների մասին կարող է լինել խոսքը, չի նշվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ