ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի մեձակայքում ճեպընթաց գնացքը բախվել է երկաթուղային կայարանի գնացքին։ 33 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, տեղի ժամանակով՝ 00։15-ին, Ափեր Դերբի բնակավայրում։ Տեղի տրանսպորտային վարչության՝ Southeastern Pennsylvania Transportation Authority (SEPTA)-ի ներկայացուցիչ Հիզեր Ռեֆերնի տվյալներով՝ ճեպընթաց գնացքը բախվել է դատարկ գնացքին, որը կայարանում էր։ Ճեպընթացքում 33 մարդ է եղել։
Քաղաքապետ Նիկոլաս Միկոզիի խոսքով՝ 4 մարդ ծանր վիրավոր է, բոլոր տուժածները հիվանդանոցներ են տեղափոխվել։