Մոտ 60 մարդ բժշկական օգնության է դիմել Դոնի Ռոստովում հրդեհից հետո, նրանցից 9-ը հոսպիտակացվել են։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության օպերատիվ շտաբի ղեկավար Սերգեյ Պանովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Վերջին տվյալներով՝ տուժած է համարվում 58 մարդ, 9-ը հոսպիտալացվել են»,-ասել է նա։
Երկուշաբթի, օգոստոսի 21-ին, Մոսկվայի ժամանակով շուրջ 13։00-ին, Դոնի Ռոստովի պատմական կենտրոնում՝ մասնավոր հատվածում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Այրվել են բնակելի տներ՝ շուրջ 10 հազար ք/մ տարածքում։ Կրակը 120 կառույց է ոչնչացրել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։