News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թեղուտ համայնքում օգոստոսի 24-ին ժամը 13:00-ին նախատեսվում է անցկացնել Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը: Հայտով նախատեսվում է բացհանքի 142.2 միլիոն տոննա արտադրողականությունը ավելացնել 15 միլիոն տոննայով, հաղորդում է «ԷկոԼուրը»

Գործընթացը պետք է իրականացվի երեք փուլով. 2017թ-ին արտադրողականությունը կավելանա 8 միլիոն տոննայով, 2019-ին՝ կհասնի 12 միլիոն տոննայի , իսկ 2024-ին` 15 միլիոն տոննայի: Արտադրողականության մեծացման արդյունքում օպտիմալացված բացահանքը վերջնական դիրքում կունենա 1606 մետր առավելագույն երկարություն եւ 1016 մետր առավելագույն լայնություն վերեւում, իսկ օտարման տարածքը կկազմի 103,5 հեկտար:

Նախագծով նախատեսվում է կառուցել երկրորդ հոսքագիծը եւ երկրորդ պոչատարը: Այն իրենից ներկայացնելու է երկաթբետոնե ներպատված վաքեր եւ 1300մմ տրամագծով ներպատված մետաղե հորիզոնական խողովակներ՝ 2500մմ տրամագծով: Երկրորդ գծի կառուցումից հետո գոյություն ունեցող պոչատարը վերանորոգվելու է եւ ծառայելու որպես պահուստային: Պոչերը պետք է հավաքվեն գործող պոչամբարում:

Նախագծի հաջող իրականացման դեպքում Խառատաձոր գետի կիրճում գտնվող պոչամբարի 213.036 միլիոն խմ ծավալը կապահովի ֆաբրիկայի աշխատանքը մոտ 21 տարի: Մակաբացման ապարները նախատեսվում է տեղավորել բացահանքի հարավ-արեւմտյան մասում ընկած Դուքանաձոր գետի կիրճում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ