News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հղի Նարինե Շարոյանի մահվան գործով այլ կազմով նոր քննությունը:

NEWS.am-ին գործով ամբաստանյալ Հասմիկ Հակոբյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հայտնեց, որ ներկայումս հարցաքննվում են վկաները:

«Մենք շարունակում ենք պնդել, որ հղիի մահվան իրական մեղավորն Արմեն Վարդանյանն է, որն առաջին ատյանում դատաքննության ժամանակ ցուցմունքը թողել էր կիսատ եւ փախել երկրից: Հիմա այս դատաքննության ժամանակ նա նույնպես դատակոչված վկաների ցանկում է, բայց բնականաբար, չի գալիս: Նիստերից մեկում նույնիսկ Վարդանյանի աղջիկն էր եկել, երբ մենք հարցաքննում էինք մի վկայի, որը պնդում էր, թե Արմեն Վարդանյանը մեղավոր չէ, ես նկատեցի Վարդանյանի աղջկան ու հասկացա, որ վկան կաշկանդվում է: Ի դեպ, այդ վկան առաջին ատյանում հակառակ ցուցմունքն էր տվել: Ես դատարանին միջնորդեցի դահլիճից հեռացնել Արմեն Վարդանյանի աղջկան, որից հետո վկան արդեն ասաց, որ իր տված նախորդ ցուցմունքն է ճիշտ»,- ասաց փաստաբանը:

Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ Արմավիրի դատարանը միանշանակ արդարացնելու է իր պաշտպանյալին, քանի որ մեղավորությունն ապացուցող ոչ մի չկա: Նշենք, որ առաջին ատյանի դատավճռով Հասմիկ Հակոբյանը 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատավճիռն ու քրեական գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության:

Հիշեցնենք, որ 28-ամյա Նարինե Շարոյանը «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել էր, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո, նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ:

Ըստ փորձաքննության եզրակացության` «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։ Փորձագետների կարծիքով, Նարինե Շարոյանի հղի լինելը եւ նրա մոտ մինչեւ այդ ախտորոշված «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշումը, անհրաժեշտ էր ի սկզբանե նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները եւ փրկել նրա կյանքը։

Մեղադրվող բժշկուհին վստահեցնում է, որ հղիին ինֆեկցիոն բաժանմունք ուղարկելուց առաջ խորհրդակցել է այդ օրը բաժանմունքի պատասխանատու Արմեն Վարդանյանի հետ: Արմեն Վարդանյանը մինչդեռ պնդում է, որ Հասմիկ Հակոբյանը ինքնուրույն, առանց իր հետ խորհրդակցելու է որոշել հղիին գինեկոլոգիական բաժանմունքում պահելու փոխարեն ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ